Ում հետ են ամուսնանում տղամարդիկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2012 9:59

Ուժեղ սեռի ներկայացուցիչներից շատերն են քննադատում կանանց, որոնք իբր պատրաստ են ամեն ինչ անել,  միայն թե ամուսնանան: Սակայն, վերջերս կատարված սոցիոլոգիական հարցման արդյունքները հաստատեցին, որ գրեթե յուրաքանչյուր  երրորդ տղամարդը պատրաստ է ամուսնանալ չսիրած անձնավորության հետ:

Այդպիսի արդյունքներ են ստացվել  «Match.com» ինտերնետային ռեսուրսի աջակցությամբ կատարված հարցման արդյունքում, որին մասնակցել է 5 հազար տղամարդ ու կին: Տղամարդկանց 31% և կանանց 23%-ը խոստովանել են, որ չեն ձգտում ամուսնանալ սիրո մղումով: Այդ կանայք ու տղամարդիկ իրենց զուգընկերոջ ընտրությունը հիմնավորում են այլ պատճառներով, այդ թվում ` սեքսուալ գրավչություն, ինչպես նաև լավ կրթության  ու լավ աշխատանքի առկայություն:

Նույն հարցման արդյունքում  տղամարդկանց 44%-ն ու կանանց 50%-ը հայտարարել են, որ վստահ են` սեքսում չբավարարելը կարող է բաժանության լուրջ պատճառ դառնալ:

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply