Տիմոշենկոն` խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2012 9:38

2012-ի խաղաղության նոբելյան մրցանակի  231 թեկնածուների ցուցակում նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի անունն է: Այդ ցուցակում նաև Բիլլ Քլինթոնի, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի, Թունիսի նոր նախագահ Մոնսեֆ Մարզուկիի, ինչպես նաև ամերիկյան ռազմական վերլուծաբան Բրեդլի Մենինգի անունն է,որը ինչպես հայտնի է, համագործակցել է WikiLeaks-ի հետ ու  որին ամերիկյան դատարանը մեղադրել է պետական գաղտնիքը հրապարակելու մեջ: Այս ցանկում է հայտնվել նաև արաբական  Al-Jazeera հեռուստաալիքը, որն ունի արևմտամետ դիրքորոշում  ու լուսաբանում է «արաբական գարնան» իրադարձությունները:

Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները պարզ կդառնան 2012-ի դեկտեմբերին:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply