Ֆրանսիական տեղեկատվական տիրույթը «սպանել» է Սարկոզիին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2012 9:15

Ֆրանսիական տարածաշրջանային տեղեկատվական ինտերնետ տիրույթի վրա գրոհելով` հաքերները  կիրակի օրը երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի մահվան մասին լուր են  տեղադրել: Որոշ ժամանակ «Միդի պրեսս» կայքում ընթերցողները կարող էին ծանոթանալ Սարկոզիի մահվան մանրամասներին: ««Ֆրանս Պրեսս» գործակալության տարածած լուրից տեղեկացանք, որ  Սարկոզին մահացել է ստացած վնասվածքներից, հիվանդանոցի ճանապարհին»,- ասվում  էր տեղեկության մեջ:

Կայքի պատասխանատուները սադրանքը նկատելուն պես հեռացրել են: Ավելի ուշ տիրույթում տեղադրվել է  ներողություն. «Մեր տնտեսական կայքը փետրվարի 26-ին կոտրել են: Ընկերությունը հայտնում է իր վրդովմունքը կատարվածի կապակցությամբ ու նախագահ Նիկոլա Սարկոզիին իր ներողությունը հայտնում»,- ասել է  ֆիրմայի փոխնախագահը:

Ֆրանսիական օրենսդրության համաձայն, հաքերներին սպառնում է ազատազրկում  (մինչև 3 տարի) ու տուգանք` 350 հազար եվրոյի չափով:

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply