Իսրայելում բուժքույրերը փորձում են գործադուլով պաշտպանել իրենց իրավունքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2012 8:59

Իսրայելում  պետհիմնարկների բուժքույրերը, ընդհանուր լեզու չգտնելով ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ, որոշել են գործադուլ անել: Այդպիսով նրանք փորձում են պայքարել աշխատանքային անտանելի պայմանների ու իշխանությունների անգործության դեմ: Ընդ որում, ազգային արհմիության նախագահ, բուժքույր Իլան Կոենի խոսքով` տվյալ ակցիան կանդրադառնա անհապաղ բուժօգնության ծառայության վրա (հիվանդանոցների ու պոլիկլինիկաների քաղցկեղային, ծննդաբերական, մանկական բաժանմունքներում):

Կոենի խոսքով, չնայած հիվանդանոցները լեփ-լեցուն են, դրամարկղային բաժանմունքները պահանջում են,  որ բուժքույրերը համաձայնեն հոսպիտալացնել հիվանդներին. «Մեր հիվանդները պետական հիվանդանոցներում գտնվում են անտանելի պայմաններում: Նրանք ոչ միայն հիվանդասենյակներում են, այլև միջանցքներում, ճաշարաններում  ու հիվանդանոցային այպիսի տարածքներում, որտեղ չպիտի գտնվեն»:

Գործադուլավորներին հաջողվել է ճշտել, որ ֆինանսների նախարարության  ու այլ գերատեսչությունների մակարդակով որոշում է ընդունվել  պետական հիվանդանոցներում իրավիճակը կարգավորելու վերաբերյալ:

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply