Անգելա Մերկելին գարեջրով օծեցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2012 7:55

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եկել էր Դեմմին քաղաք` հանդիպելու կուսակցության իր կողմնակիցների հետ:   Այդ ընդունելությունը ստացվեց բավականին «թաց»: Ամեն ինչ հանկարծակի կատարվեց: Մատուցողին, ով խմիչք էր մատուցում, ինչ որ մեկը մեջքից հրեց, արդյունքում հինգ բաժակ գարեջուր թափվեց գերմանական կանցլերի մեջքին:

Անգելա Մերկելը շատ անվրդով պահեց իրեն, ցույց տվեց, որ ամեն ինչ կարգին է, և մի քանի րոպե հետո, առանց փոխվելու, գնաց հավաքվածների մոտ ելույթ ունենալու:

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply