Սիրիացիները քվեարկեցին նոր սահմանադրության օգտին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2012 19:45

Սիրիայում նոր սահմանադրություն ընդունելու հանրաքվեին մասնակցլ է  8 միլիոն 400հազար մարդ: Դա 18-ն անց քաղաքացիների    57,4% է:

Սիրիական Արաբական Հանրապետության ՆԳՆ նախարար Մահմուդ աշ-Շաարը հայտարարել է, որ  89,4% ընտրողներ կողմ են քվեարկել նոր հիմնական օրենքին, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:  Այս օրենքը ճանապարհ է հարթում  «Նորացված Սիրիա կառուցելու համար»,  կարծում է Սիրիայի ՆԳՆ նախարարը:

Ձայների հաշվարկը ցույց էր տրվում պետական հեռուստատեսությամբ: Տեղերում մասնակցում էին ոչ միայն լրագրողներ, այլ նաև դիտորդներ: Ընդ որում առաջին անգամ դրանք «Բաաս» կուսակցության ներկայացուցիչներ չէին, այլ դատական իշխանություններ էին: Ձայները հաշվում էին ձեռքով`վերցնելով յուրաքանչյուր քվեաթերթիկ: «Կողմ» տրցակը անհամեմատ մեծ էր «դեմ» տրցակից:

Օրինակ Լաթաքիայում ընտրողների ակտիվությունը  կազմել է 72 տոկոս, Տարտուսում `80: Խնդիրներ առաջացել են Հոմսում: Ազատ սիրիական բանակի գրոհայինները չէին թույլ տալիս քվեաթերթիկներով ավտոմեքենաներին մոտենալ տեղամասեր, և, ըստ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչի, հանրաքվեն այդ քաղաքում, ինչպես նաև Թուրքիայի սահմանակից Համա և Իդլիբե մարզերում կարող է ճանաչվել անվավեր: Պետք է նկատել, որ Ազատ սիրիական բանակը շատ անգամ է սպառնացել ձախողել հանրաքվեն, իսկ Թուրքիայից արտաքին ընդդիմությունը կոչ էր անում բոյկոտել այն:

Այդ ընթացքում, ԵՄ արտաքին գործերի նախարարները միաձայն հաստատեցին Դամասկոսի դեմ պատժամիջոցների փաթեթ: Այդ մասին նախարարների հետ հանդիպումից հետո փետրվարի 27-ին հայտնեց եվրոպական դիվանագիտական աղբյուրը:

Փաթեթընախատեսում է  արգելել  Սիրիայից գունավոր և թանկարժեք մետաղների արտահանումը  ԵՄ , ինչպես նաև  սիրիական ավիաընկերություններին բեռներ տեղափոխել Եվրոպա, նաև սիրիական ԿԲ-ի  ունեցվածքի սառեցում:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply