Շփման գոտու ադրբեջանական հատվածում 7 զինծառայող վիրավորվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2012 19:28

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ադրբեջանական հատվածում  մեկում ադրբեջանական զինվորական մեքենա է վթարի ենթարկվել, ինչի արդյուքնում 7 զինծառայող վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ՊՆ-ից տեղեկացնում են, որ վթարը արձանագրվել է փետրվարի 24-ին, ադրբեջանական Թարթառի շրջանում:

Վերջիններիս ուղաթիռով հոսպիտալացրել են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանում տեղի ունեցած մեկ այլ վթարի հետևանքով ադրբեջանցի ենթասպա էր վիրավորվել:

Panorama.am

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply