Կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 27, 2012 17:37

Երևանում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:

94 կգ քաշային կարգում երկամարտի 355 կգ արդյունքով չեմպիոն դարձավ Վահրամ Գեւորգյանը: 105 կգ քաշային կարգում հաղթեց Արթուր Բաբայանը՝  390 կգ: +105 կգ  քաշային կարգում հավասարը չունեցավ Գոռ Մինասյանը`  411 կգ արդյունք:

Հայաստանի առաջնության արդյունքով որոշվեցին հավաքականի թեկնածուները, ովքեր կնախապատրաստվեն ապրիլի 6-ին Թուրքիայում մեկանարկելիք Եվրոպայի առաջնությանը: Նախատեսվում է, որ այդ ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն 7-8 երիտասարդ ծանրորդ:

Դիտվել է 1517 անգամ:
Print Friendly

Leave a Reply