Եմենի նախագահը պաշտոնապես հրաժարվեց իշխանությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2012 16:47

Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը պաշտոնապես հրաժարվեց իշխանությունից` փոխանցելով այն իր տեղակալ Աբդուրաբ Մանսուր Հադին: Իշխանության փոխանցումը տեղի է ունեցել Սանում գտնվող պալատում:

«Ես փոխանցում եմ հեղափոխության դրոշը հուսալի ձեռքեր»,- ասել է Սալեհն իր հետնորդին` որն էլ իր հերթին Սալեհին  այդ շենքում  կրկին տեսնելու հույս է հայտնել:  «Հույս ունեմ, որ նոր առաջնորդը երկու տարուց իմ տեղը կզբաղեցնի»,- ասել է Հադին:

Նորաթուխ նախագահը արդեն նշել է, որ պայքարելու է միջազգային ահաբեկչական «Ալ Քաիդա» ցանցի դեմ. Եմենում այն մեծ ազդեցություն ունի: «Դա հայրենասիրական ու կրոնական պարտականություն է «Ալ Քաիդայի»  դեմ պայքարը շարունակելը: Եթե մենք չկարողանանք անվտանգություն ապահովել, ապա իրավիճակը կարող է քաոսային դառնալ»:

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply