Եղանակն առաջիկա 5 օրերին. սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2012 15:08

Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին արևմտյան շրջաններում,  29-ին, մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում, 3-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ի երեկոյան ժամերին, 2-ին ամենուրեք ձյան տեսքով: Քամին հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ, մարտի 1-2-ը առանձին վայրերում ուժգնացում 18-23մ/վ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 28-29-ին  կբարձրանա 6-8, մարտի 1-ի ցերեկը և 2-ի գիշերը կնվազի 2-3, 2-ի ցերեկը և 3-ի գիշերը ևս  6-8 աստիճանով:

Երևանում`

Փետրվարի 28-ին փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, փետրվարի 29-ին, մարտի 1-2-ը  ժամանակ առ ժամանակ  սպասվում են տեղումներ, մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին` ձյուն: 3-ին սպավում  է առանց տեղումների եղանակ:

 

Երևան քաղաքի փետրվարի  28-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան   20.30C (1955թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան      -16.1 0C (1929թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան   2.00C

 

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply