Նախագահը պարգևատրել է ՏՏ ոլորտի 30 ուսանողների և աշակերտների

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 29, 2009 15:13

PresidentՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների արժանացած 30 ուսանողների և աշակերտների հետ հանդիպմանը նշել է, որ ավանդական դարձած մրցանակաբաշխությունը ևս մեկ հնարավորություն է` բացահայտելու և զարգացնելու շնորհաշատ երիտասարդների կարողությունները:

«Երբ մենք ասում ենք, որ մեր երկրի հարստությունը կրթված և ժամանակակից սերունդն է, առաջին հերթին նկատի ունենք այնպիսի երիտասարդներին, ինչպիսին դուք եք: Այսօր աշխարհում հասարակությունների զարգացածության մակարդակը չափվում է նաև դրանցում բարձր տեխնոլոգիաների տարածվածության աստիճանով: Այդպիսի հասարակություննները ենթադրում են բարձր կրթական մակարդակ, փոփոխություններ կյանքի բոլոր բնագավառներում: Հետևաբար, եթե մենք ցանկանում ենք, որ մեր երկիրը մրցունակ լինի, պարտավոր ենք լուծել այս խնդիրները: Ուզում եմ վստահեցնել, որ ձեր աշխատանքը պահանջված է, գնահատված և պետությունը մշտապես սատարելու է ձեզ նման երիտասարդներին»ասել է Սարգսյանը:

Հանդիպմանը ներկա «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր օպերացիոն տնօրեն ՉիՖուն Չանն էլ ասել է, որ ընկերությունը Հայաստանում երկարաժամկետ ծրագրեր ունի, և շարունակելու է ներդրումները տեղեկատվական տեխնոլոգիաների գիտակրթական ոլորտում: Նախագահն էլ նշել է, որ սա այն դեպքերից է, երբ պետության և մասնավոր ընկերության շահերը համընկնում են, ուստի պետությունը պատրաստ է սատարելու ընկերության` այդ շահերին ծառայող նախաձեռնություններին:

Սարգսյանը «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին պարգևատրել է հատուկ մրցանակով` Հայաստանում ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության կայացման գործում նշանակալի ավանդի համար:

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply