Հյուսիսային Կորեան հայտարարել է Հարավայինի հետ պատերազմելուն պատրաստ լինելու մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2012 14:08

Չնայած բազմակի սպառնալիքներին, որոնք պարբերաբար հնչում են պաշտոնական Փհենյանից, Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ համատեղ սկսել է զանգվածային զինավարժությունները:

Տվյալների համաձայն, հարավկորեական կողմից մասնակցում է 200 հազար զինվորական ու 1200 ամերիկացի զինծառայող, որոնցից 800-ը վերջերս է Հարավային Կորեա մեկնել: Հարավային Կորեայի ռազահենակայաններում  ամերիկացի զինվորների ընդհանուր թիվը 28 հազար է:

Հայտնի է, որ Հյուսիսային Կորեան այդ համատեղ զորավարժությունների մասին տեղեկացվել էր դեռևս մեկ ամիս առաջ, այնուամենայնիվ,  դա չի խանգարել, որ պաշտոնական Փհենյանը հայտարարի, թե  իր ազգն ու բանակը պատրաստ  են պատերազմել Հյուսիսային Կորեայի տարածք «ներխուժել սպառնացող» զավթիչների դեմ:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply