«Լավագույնն իր մասնագիտությունում» մրցույթ՝ Երիտասարդության տարվա շրջանակում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 29, 2009 20:00

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան

2009-ը ԱՊՀ-ում հայտատարված է Երիտասարդության տարի, որի շրջանակներում Հումանիտար համագործագցության միջպետական հիմնադրամի և Հումանիտար համագործակցության խորհրդի կողմից  կանցկացվեն «Համագործակցության աստղեր» և «Լավագույնն իր մասնագիտությունում» մրցույթները, որի կարող են մասնակցել նաև Հայաստանից:

Սեպտեմբերի 24-25-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում տեղի ունեցած  ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 4-րդ համաժողովում, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, անդրադարձել են նաև մրցույթի մանրամասներին, քննարկել դերասանական վարպետության, ժամանակակից պարի, կերպարվեստին առնչվող հարցեր:

Կազմակերպված մրցույթներին կարող են մասնակցել տաղանդաշատ մարդիկ՝ կինոյի, նկարչության, թատրոնի, երաժշտության, լրագրության, պատմության և արվեստի այլ բնագավառներից: Շուտով մրցույթի մանրամասները կտեղադրվի նախարարության mincult.am կայքում:

«Սահմանված է 9 մրցանակ մրցույթի ամենատաղանդավոր գործիչների համար՝ մինչև 2 մլն ռուբլի պարգևատրությամբ. հումանիտար համագործակցությունը ԱՊՀ երկրների միջև դրական է բոլոր առումներով` փորձի փոխանակում, ծանոթություն այլ երկրների ստեղծագործություններին»,-այսօր ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Քիշնևում իր ելույթի ժամանակ նախարարը ներկայացրել է 2011թ. «Պատմամշակութային ճառանգության տարի ԱՊՀ-ում» նախագիծը, որն ընդունվել է մասնակիցների կողմից:

Համագումարին անդրադարձ է եղել երիտասարդ կինեմատոգրաֆիստների համատեղ կինոնախագծերին, որոնք անցկացվել են «Կինոշոկ 2009» կինոփառատոնի ընթացքում: Համագումարի ընթացքում քննարկվել են նաև «Բարեկամություն առանց սահմաների», «Դերասանի վարպետություն. ռեժիսորի վարպետություն», «ԱՊՀ երկրների միջազգային երիտասարդական Դելփյան խաղերը» նախագծերը:

Հոկտեմբերի 6-ին այս համագործակցության շրջանակներում «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը:

Դիտվել է 1639 անգամ:
Print Friendly

Leave a Reply