Թուրքիան Ասադի վարչակարգին գաղտնի օգնելու մեջ է մեղադրվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2012 13:49

Սիրիայի իշխանությունները, չնայած գործող պատժամիջոցներին, պաշտպանական արդյունաբերության համար սարքավորում է ստանում Թուրքիայից, գրում է  The Times-ը:

Թուրքիայի ղեկավարները հասարակության առջև ելույթ  ունենալիս պաշտպանում են սիրիացի ապստամբներին, որոնք պահանջում են նախագահ Ասադի հրաժարականը,սակայն, նրանք, հատուկ ծառայության տվյալներով, թույլ են տալիս Իրանից, Չինաստանից ու այլ երկրներից ռազմամթերքի տարանցումը Սիրիա:

“Մենք  չենք կարծում, որ թուրքական կառավարությունը բացահայտ ընդունում է զենքի վաճառքը, սակայն որոշ պաշտոնյաներ գիտեն այդ մասին: Նրանք պարզապես աչք են փակում դրա վրա”,գրում է The Times-ը: Աղբյուրի տվյալների համաձայն, Թուրքիայից գաղտնի աջակցություն է ստանում Դամասկոսի գիտահետազոտական կենտրոնը, որը  ռազմատեխնիկայի համար զրահ է ստեղծում, ինչպես և զինամթերք` սիրիական ոստիկանության ու բանակի համար: Այդ հիմնարկի նկատմամբ գործում են ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները, սակայն, անտեսելով դրանք, այդ կենտրոնի հետ համագործակցում են  թուրքական 3 ընկերություն: Ենթադրաբար, դրանցից 2-ը Սիրիային հրթիռային նյութեր են մատակարարում, իսկ երրորդը` ապահովում  հրթիռներ արտադրող չինական հաստոցներով:

Անկարայաում այս մեղադրանքը հիմարություն են  որակել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply