Յուրի Մերզլյակով. «Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը պատրաստ Է»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2009 17:27

yuri-merzlyakovՂարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը պատրաստ Է, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այն կողմերին կներկայացնեն տարածաշրջան հերթական այցի ժամանակ:

«Մադրիդյան սկզբունքներն արդեն նորացված են, մենք դրանց վրա աշխատել ենք Մինսկի խմբի համանախագահների` հուլիսի վերջին Կրակովում կայացած հանդիպմանը»- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել Է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Հուլիսի 25-26-ը Կրակովում տեղի Է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային խորհրդակցությունը:

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply