Գերմանիայում պաշտոնյան գողացել է գրադարանին պատկանող 5 հազար գիրք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2012 13:23

Գերմանիայում բռնել են  Հեսենի դաշնային հողի գիտության ու մշակույթի նախարարության  45-ամյա մի պաշտոնյայի, որը ողջ Գերմանիայի գրադարաններից գողացել է  5 հազար գիտական գիրք:

Ոստիկանները պաշտոնյային բռնել են այն պահին, երբ վերջինս փորձում էր բադ-արոզելսկյան դղյակի գրադարանից դուրս բերել 53 գիրք, գրպաններում ու պայուսակում թաքցրած: Ոստիկանները նույն ընթացքում նրա բնակարանը խուզարկեցին ու այնտեղ հայտնաբերեցին տարբեր գիտական թեմաներով առնվազն 5 հազար գիրք: Պարզվեց, որ պաշտոնյային շատ են “հետաքրքրում” հանքաբանությունը, երկրաֆիզիկան ու բնագիտությունը, ընդ որում,  գողոնից շատ նմուշներ  թանկարժեք են եղել: Նախնական գնահատումներով, նա հավաքել է  մի քանի մլն եվրո արժողության գրքեր:

Ոստիկանությունը սկսել է 2011-ին գրադարաններից գրքերի անհետացման գործի հետաքննությունը: Պաշտոնյային շատ շուտ կարողացան հայտնաբերել: Նրան գրադարանի աշխատակիցները վստահում էին ու թույլ էին տալիս ազատ սրահից սրահ տեղափոխվել, վերցնել գրքերը: Իր դրդապատճառների մասին առայժմ նա ոչինչ չի ասել:

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply