Հայաստանի ձյուդոյիստների անհաջող մրցելույթները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 27, 2012 13:25

Հայաստանի ձյուդոյիստներն անհաջողության մատնվեցին միջազգային մրցաշարերում:

Վարշավայում ևՊրահայում ավարտված ձյուդոյի կանանց և տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլերում մեր ներկայացուցիչները չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել:

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած ստուգատեսում  Գայանե Հարությունյանը (48 կգ ) և Ժաննա Ստանկեւիչը (57 կգ) պարտվեցին իրենց առաջին գոտեմարտերում և դուրս մնացին պայքարից:

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Հայաստանից հանդես եկան 5 մարզիկ: 60 կգ քաշային Արթուր Վարդանյանը 2 հաղթանակից հետո հասավ 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց հոլանդացի Ջերոն Մուրենին:

66 կգ քաշային Արթուր Երանոսյանը պարտվեց առաջին հանդիպումում, իսկ նույն քաշային Գոռ Հարությունյանը դուրս մնաց երկրորդ փուլից:
81 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը, հաղթելով առաջին երկու մրցակիցներին, մտավ 1/8 եզրափակիչ: Այս փուլում նա զիջեց հունգարացի Լասլո Չոնկաիին:

100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը առաջին մարտում պարտվեց Բելառուսի ներկայացուցչին և դուրս մնաց պայքարից:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply