Հրդեհից մահացել է տանտիրուհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2012 12:57
Փետրվարի 26-ին, ժամը 07.50-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղում տուն է այրվում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 09.30-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհաշիջման աշխատանքներից հետո տնակում հայտնաբերվել է միայնակ բնակվող տանտիրուհու՝ 1928 թ. ծնված Վիկտորիա Գալստյանի դիակը` այրվածքների հետքերով:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply