«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել`վարորդը վիրավոր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2012 12:51

Փետրվարի 27-ին ոտիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.00-ի սահմաններում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 17-րդ կմ-ում («Չարքենդ» կոչվող տարածքում)  տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ՋՕԸ» ՓԲԸ-ին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 909 ՏՏ 88 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Պատահարի հետևանքով վարորդը` Վայքի բնակիչ, 1973 թ. ծնված Վահե Ավագյանը ստացել է թեթև մարմնական վնասվածք ու տեղափոխվել Վայքի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply