Վրաերթի են ենթարկել 50-ամյա տղամարդու և 55-ամյա մի կնոջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2012 12:48
Փետրվարի 26-ին, ժամը 20.00-ին, Երևանի Սեբաստիայի և Վագների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21154»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փետրվարի 25-ին, ժամը 20.00-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 25-ին, ժամը 13.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել 55-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ երեք դեպքերի առնչությամբ էլ կատարվում է քննություն:
Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply