Շմոլ գազից թունավորման 5 դեպք է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2012 12:39
Փետրվարի 26-ին, ժամը 15.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում  հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արևշատ  գյուղի 16-ամյա մի բնակչուհի:
Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, տան լոգարանում ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն:

Փետրվարի 26-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից  ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Սևան քաղաքի 20-ամյա մի բնակչուհի:
Պարզվել է, որ աղջիկը  թունավորվել է նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, իրենց բնակարանի լոգարանում ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:

Փետրվարի 26-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 20.00-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ջրաշեն գյուղի երեք բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում իրենց տան գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից, սակայն բուժօգնության են դիմել ժամը 20.00-ին:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 27-ին, ժամը 03.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Կոտայք գյուղի երեք բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, տան գազի վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 25-ին, ժամը  21.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում  հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Աստղաձոր  գյուղի մի բնակչուհի:
Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, տան լոգարանում լողանալու ժամանակ առաջացած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply