Անասնագոմի տանիքում 10 տոննա խոտ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 27, 2012 12:34
Փետրվարի 26-ին, ժամը 07.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի բնակիչներից մեկի անասնագոմի կտուրում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 11.20-ին` մարտական 3 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է անասնագոմի տանիքում եղած մոտ 10 տոննա խոտը և կտուրը` մասնակի:
Հրդեհի պատճառներն ու պատճառված վնասի չափը պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply