Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված մահացած տղամարդը «Ռոսգոսստրախում» բաժնի ղեկավար էր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 27, 2012 12:31

Երեւանում, այսօր` փետրվարի 27-ին, ժամը 08.35-ին Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված, մահացած Տ. Գեւորգյանը աշխատում էր «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունում որպես բաժնի ղեկավար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետ Հրաչյա Բաբայանը:

Նրա խոսքով, կամրջի մոտ կայանված, Տ. Գեւորգյանին պատկանող «Տոյոտա Ռավ-4» ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ շիշ (0,75 լ) բացված կոնյակ, որի մեջ շատ քիչ քանակությամբ կոնյակ է մնացած եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ քննություն է կատարվում:

Ավելի վաղ` տեղեկացրել էինք, որ Երեւանում, այսօր` փետրվարի 27-ին, ժամը 08.35-ին «1-02» ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ` Հրազդան գետում դիակ է հայտնաբերվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարների ուժերով, Հրազդան գետից դուրս է բերվել է Երեւանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 78 շենքի 42-րդ բնակարանի բնակիչ 34-ամյա Տ. Գեւորգյանի դին:

Ոստիկանության Դավիթաշենի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ինքնասպանություն, դիակի վրա բռնության հետքեր չեն եղել:

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply