Որն է կանանց համար ամենաօգտակար մթերքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2012 12:23

Կանանց համար ամենաօգտակար ու ամենաբազմազան կիրառում ունեցող մթերք է ճանաչվել կաթնաշոռը: Պարզվում է, այն ոչ միայն դիետիկ սնունդ, դեղ, դեմքի դիմակ է,  այլև  շատ ու շատ այլ օգտակար հատկություններ ունի:

Կաթնաշոռը կալցիումի անփոխարինելի աղբյուր է, որն անհրաժեշտ է ատամների, մազերի, եղունգների ու կմախքի համար: Կալցիումից բացի կաթնաշոռում երկաթ, ֆոսֆոր, ինչպես նաև բազում այլ վիտամիններ կան: Կաթնաշոռային սննդակարգն ամենահարմարն է գեղեցկությունը պահպանելու գործում: Այն խորուրդ է տրվում  ինչպես  դեռատի աղջիկներին, երիտասարդ մայրիկներին, այնպես էլ հասուն կանանց: Ստացվում է` բոլոր տարիքներում:

Բացի այդ, կաթնաշոռը հրաշալի դեղամիջոց է սրտային ու ստամոքսի , լյարդի , լեղապարկի ու անոթների խնդիրների  դեպքում:

Կաթնաշոռը նաև կոսմետիկ միջոց է: B2 վիտամինի քանակի շնորհիվ այն հրաշալի երիտասարդացնող ազդեցություն է ունենում մաշկի վրա:

Դիտվել է 1564 անգամ:
Print Friendly

Leave a Reply