Թուրքական պարբերական. Հայերի դեմ ռասիստական ագրեսիայով ցույց` Ստամբուլում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2012 12:08

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում նախօրեին անցկացվել է բողոքի հանրահավաք և քայլերթ` ի հիշատակ 20 տարի առաջ տեղի ունեցած Խոջալուի դեպքերի: Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հանրահավաքն ընթացել է խիստ ընդգծված հակահայկական կոչերով ու լոզունգներով, ծածանվել ու վանկարկվել են «գորշ գայլերին» փառաբանող, հայությանը վարկաբեկող պաստառներ ու կարգախոսներ: Մասնավորապես «Էնսոնհաբեր» (Ensonhaber) լրատվական կայքը հայտնում է, որ թուրք ազգայնականների պաստառներին եղել են հայերին ուղղված հայհոյանքներ:

«Խոջալուի զոհերի հիշատակին նվիրված ցույցը վերածվել է հայերին թիրախ ընտրած, Դինքի սպանությունը կազմակերպածներին մեծարող ռասիստական ագրեսիայով ցույցի»,- գրում է թուրքական պարբերականը` հավելելով, որ ֆաշիստական բնույթ ու բովանդակություն ունեցող այդ ցույցին մասնակցել է նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը, ով իր ելույթի ժամանակ նշել է. «Խոջալուում թափված արյունը գետնին չի մնալու»:

Թաքսիմի հրապարակում թուրք ազգայնակններն, ըստ աղբյուրի, ահա այսպիսի պաստառներով են ցույցի դուրս եկել.
«Բոլորդ հայ եք, բոլորդ բ… տղա եք:»
«Այսօր Թաքսիմում, վաղը` Երևանում»:
«Գորշ գայլերն այստեղ են, հայերն ո°ւր են»:

Panorama.am

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply