Երուսաղեմում 6 հարկանի գերեզմանատուն կկառուցեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2012 11:39

 

Երուսաղեմի քաղաքային գերեզմանատներում տեղի պակասը ստիպել է ճարտարապետներին նոր ուղիներ փնտրել փակուղուց դուրս գալու համար: Տեղի թաղման բյուրոն բնակիչներին անսպասելի նախագիծ է առաջարկել՝ ստեղծել բազմահարկ գերեզմանոց, գրում են իսրայելական ԶԼՄ-ները:

25 միլիոն շեքել արժողությամբ նախագիծը կսկսվի իրականացվել մոտ ժամանակներս: Այն թույլ կտա 35 հազար նոր գերեզմանատեղ ստեղծել Երուսաղեմի Ար-Մենուհոտ լեռան վրա: Հուղարկավորությունները 6 մակարդակի վրա են լինելու: Ընդ որում, պատերի մեջ տեղադրելը անվճար է լինելու, իսկ ահա հողում թաղվելու համար վճարել է պետք: Իսրայելցիներն արդեն հիմա, նախապես կարող են իրենց համար գերեզման պատվիրել, նաև կոլեկտիվ հիմունքներով՝ ընտանիքի համար:

Panorama.am

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply