Թուրքերեն թարգմանված Ցեղասպանության մասին գրքում ներկայացվում է նաև թուրքական մամուլը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 29, 2009 17:36

Լույս է տեսել Հովհաննես Չիլինկիրյանի «Թուրքերուն /իբր թե/ չգիտցած իրականությունը» գիրքը. հեղինակը հավաքել է Ցեղասպանությունը հաստատող փաստեր ու տվյալներ, ինչպես նաև դիտարկել է թուրքական մամուլում Հայոց ցեղասպանության լինել-չլինելու մասին հրապարակումները:

Չիլինկիրյանը ծնվել է 1924թ. Պոլսում: Նա արևմտահայ բանաստեղծ Ռուբեն Սեւակի եղբորորդին է: Այժմ նա ապրում է Փարիզում:

Գիրքը Հայաստանում կազմել է  պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը: «Սա պատմագիտական, հայագիտական ու ցեղասպանագիտական մեծ արժեք ունեցող աշխատություն է»,-ասում է Պետրոսյանը:

Գիրքը լույս է տեսել 500 օրինակով, որից 150-ը Չիլինկիրյանը նվիրել է Ազգային գրադարանին: Տպագրվել է նաև գրքի թուրքերեն տարբերակը` կրկին 500 օրինակով:

«Մենք հաճախ չենք ունեցել այն հարցերի պատասխանները, թե ինչ են գրում թուրքական թերթերը մեր մասին, Ցեղասպանության մասին, և Չիլինկիրյանն իր վրա է վերցրել այս հսկայական աշխատանքն ու ուսումնասիրել նաև թուրքական հրապարակումները»,-սսում է Պետրոսյանը:

Այս տարվա մայիսին Չիլինկիրյանը եղել է Հայաստանում: Թեքեյան մշակութային միությունում անցկացվել էր հիշատակի օր` նվիրված Ռուբեն Սևակին և Հայաստանում նրա անվան տուն-թանգարան հիմնելու գործին:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply