Համր «Արտիստը» ֆիլմը` տարվա լավագույնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2012 11:24

Համր «Արտիստը» ֆիլմն արժանացել է «Օսկարի»  որպես լավագույն ֆիլմ: Ռեժիսոր Միշել Խազանավիչուսը ստացել է  «Օսկար» որպես լավագույն ռեժիսոր: Ֆիլմի գլխավոր դերում նկարահանված Ժան Դյուժարդեն` լավագույն դերասան, այս անվանակարգում առաջ անցնելով Բրեդ Փիթից ու Ջորջ Քլունիից:

Լավագույն դերասանուհին Մերիլ Սթրիփն է («Երկաթյա լեդին»):

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհին` Օկտավիա Սպենսերը («Սպասուհին»), երկրորդ պլանի լավագույն  դերասանը` Քրիստոֆեր Պլամմերը («Սկսնակները»):Լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմը «Ռանգոն» է:

Լավագույն արտասահմանյան ֆիլմը` իրանական «Նադիրի ու Սիմինի ամուսնալուծությունը» դրաման:

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply