«Ժառանգությունն» ու «Դաշնակցությունը» ԱԺ-ում հանդես կգան միացյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 29, 2009 17:08

Լարիսա ԱլավերդյանԱյսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրության հետ կապված կուսակցության դիտարկումներն ուղարկել են բոլոր կուսակցություններին, սակայն պատասխան է ստացվել միայն «Դաշնակցությունից»:

«Եկեք մեր գրավոր և բանավոր խոսքը մեկ անենք, որ չխեսենք մեկ այլ բան, գրենք մեկ այլ, և անենք բոլորովին ուրիշը»-ասաց նա:

Ալավերդյանի խոսքով` ՀԱԿ-ի հետ էլ իրենց տեսակետերը համընկնում են` բացառությամբ մի քանի կետերի, օրինակ` իշխանափոխությունը որպես առաջնահերթ խնդիր դիտարկելը:

Ալավերդյանն ասաց, որ հոկտեմբերի 1-ին խորհրդարանական լսումների ժամանակ ինքը «Ժառանգության» անունից ելույթ է ունենալու` խորհրդակցությանը ներկա հասարակական կազմակերպություններին ու մյուս ներկաներին առաջարկելով վերանայել իրենց տեսակետն ու հանդես գալ 1 թիմում:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ «Անկախ»-ին հաստատեց, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրության հարցում իրենք համագործակցում են Ժառանգության հետ, և ԱԺ քննարկումների ընթացքում հանդես են գալու միացյալ:

«Զարամանում եմ արտգործնախարար Նալբանդյանի վրա, որ հայտարարեց, թե նախաստորագրված արձանագրությունը ընդհանրապես փոփոխության չի կարելի ենթարկել,-ասաց Ալավերդյանը,-Միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն`եթե որևէ երկիր հանդես է գալիս փաստաթղթում որևէ փոփոխություն անելու առաջարկով, այն կարող է ընդունվել կամ չընդունվել. միանշանակ ոչինչ չկա»:

Ալավերդյանի խոսքով`մինչ օրս ոչ մի լուրջ բանավեճ չի եղել արձանագրության շուրջ. իշխանությունը շարունակում է ընդդիմությանը մեղադրել ռոմանտիկ լինելու մեջ, բայց արձանագրությունն ինքը «խեղաթյուրված իդեալիզմի արգասիք է»:

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply