Լիբանանի հնչակյանները սպասում են Սերժ Սարգսյանի բացատրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 29, 2009 17:51
mhm43967-copy

Ձախից՝ Սեպուհ Գալփակյան, Եղիա Ջերեջյան

Լիբանանի Հնչակյան կուսակցությունը  դեմ կլինի արձանագրություններին, եթե  Լեռնային Ղարաբաղի  հարցի լուծմանն ու Ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտող ընթացք տրվի. այսօր այս մասին ասացին Լիբանանի խորհրդարանի  հայ պատգամավորներ Սեպուհ Գալփաքյանն ու Եղիա Ջերեջյանը: «Այստեղ հստակ երևում է Ամերիկայի դերը, նա կարծես այս ամենի կնքահայրը լինի, փորձում է Ռուսաստանից և Իրանից կտրել Հայաստանին»,-ասաց Գալփաքյանը:

«Հայ-թուրքական սահմանի բացման մասին Հայաստանում և Սփյուռքում մտածելակերպը նույնն է.  կան կետեր, որոնց հետ համաձայն չեն հայերը. կարծում եմ՝ դա կապված է հայաստանյան իշխանությունների հանդեպ անվստահության մթնոլորտով»,-ավելացրեց Ջերեջյանը:

Պատգամավորների համոզմամբ`շատ ավելի ճիշտ կլիներ, եթե նախագահն ավելի շուտ այս հարցի հետ կապված սկսեր համագործակցել Սփյուռքի հետ:

Պատգամավորները խոստացան իրենց վերջնական կարծիքը հրապարակել մի քանի օր անց` նախագահի` Լիբանան այցից հետո: «Սահմանի բացումը Հայաստանի համար կարող է տնտեսապես կամ լավ լինել, կամ վատ, իսկ ընդհանրապես սահմանի բացումը չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք Ցեղասպանությունը»,- ասացին նրանք:

100 հազարանոց հայ համայնք ունեցող Լիբանանի խորհրդարանում կան 2 հնչակյան և 1-ական Ռամկավար ազատական ու դաշնակցական անդամներ:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply