Արդեն հայտնի են «Օսկարի» առաջին հաղթողները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2012 21:43

Այս րոպեներին Լոս-Անջելոսում Օսկարի մրցանակաբաշխության արարողությունն է  անցկացվում:   Արդեն հայտնի են   առաջին հաղթողները: Ոսկյա արձանիկներ ստացան Մարտին Սկորսեզեի «Ժամանակի Պահապանը» ֆիլմի նկարահանման խմբից օպերատորն ու նկարիչ-ռեժիսորը: Իրանական  « Նադիրի և Սիմինի ապահարզանը» դրաման ճանաչվեց օտար լեզվով լավագույն ֆիլմը:

Սակայն ըստ կինոքննադատների կանխատեսումների`  ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանավիչուսի «Արտիստ»  ֆիլմը չի դառնա արարողության առաջատարը:   Վերջին կես դարում  Օսկարի հավակնորդների ցուցակում   դա առաջին սևուսպիտակ կինոնկարն է: «Արտիստը»  ներկայացված է  10 անվանակարգերում, որոնցից մեկում  արդեն հաղթել է `դրանք հագուստներն են: Գլխավոր դերակատար Ժան Դյուժարդանը կարող է համարվել «լավագույն դերասան»:

Ի դեպ , մրցակիցը Հոլիվուդում ավելի հայտնի և ուժեղ  Ջորջ Քլունին է: Նա արդեն  մի Օսկար ունի  և հիմա կինոակադեմիկոսները կարող են գնահատել նրա աշխատանքը «Ժառանգները»  ֆիլմում:

Ամենապատվավոր «տարվա լավագույն  ֆիլմի» համար ներկայացված են տասը կինոնկարներ, հաղորդում է «Россия 24»-ը: Բացի «Արտիստը» և «Ժառանգները » ֆիլմերից  ներկայացված է, օրինակ` Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում »  ֆիլմը:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply