Սիրայում հանրաքվեին բարձր մասնակցություն է գրանցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2012 20:56

Սիրիայի ընտրական տեղամասերում, որտեղ անց է կացվում  նոր սահմանադրության  հանրաքվեն, ընտրողների  մասնակցությունը շատ բարձր է, բացի մի քանի շրջանից:  Այդ մասին հայտարարել է ՆԳՆ նախարար  Մուհամեդ  աշ-Շաարը: Նա ասել է , որ   “դիտվում է ընտրողների բարձր մասնակցություն, ընտրությունը  անցնում է նորմալ պայմաններում  և դեռ ոչ մի պատահար չի գրանցվել:
Ինչպես  հաղորդել է  «Սուրիա» հեռուստաալիքը, որը ուղիղ եթերով ցույց է տալիս ընտրական տեղամասերը, Բաշար Ասադը իր տիկնոջ`Ասմայի հետ քվեարկել է  Սիրիայի Պետհեռուստառադիոյի շենքում, որը գտնվում է Օմեյադով հրապարակում: Այստեղ կառավարական բարեփոխումներին սատարող շատ զանգվածային   միտինգներ են եղել:
Դատավոր Նազիր Հեյրալլան, ով հանրաքվեի դիտորդների հանձնաժողովի անդամ է, ՍԱՆԱ տեղեկատվական   գործակալությանը   հայտնել է, որ տեղերից ընտրական հանձնաժողով   են հասնում տեղեկություններ, որ ընտրողների թիվը գնալով ավելանում է, և  բացառված չէ, որ քվեարկությունը կերկարացվի  մինչև ժամը  22:00 –ը տեղական ժամանակով: Հանրաքվեի արդյունքները  հայտնի կլինեն փետրվարի 27 –ին:

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply