Աֆղանստանում յոթ ամերիկյան զինծառայող է վիրավորվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2012 20:12

Աֆղանստանում նռնակի պայթյունի հետևանքով յոթ ամերիկյան հատուկ ծառայողներ են վիրավորվել: Դեպքը կատարվել է Աֆղանստանի հյուսիսային նահանգի Իմամ- Սահիբ քաղաքում, երբ  Ղուրանի այրելու դեմ ցույցի մասնակիցներից նռնակ են շպրտել  նշված քաղաքում տեղակայված  ամերիկյան հենակետի կողմը:

Մոտ 200  ցուցարարների և աֆղանական ոստիկանության ընդհարման հետևանքով զոհվել է մեկ աֆղանացի,  վիրավորվել է  յոթ ցուցարար: Այսպիսով Աֆղանաստանում  վեց օր շարունակվող Ղուրանի այրելու դեմ բողոքի ցույցերի պատճառով  զոհերի թիվը հասել է 30 մարդու, մոտ  200 –ը վիրավորվել են: Ձերբակալվել են  հինգ աֆղանացիներ, որոնք կասկածվում են այդ պայթյունի հետ կապ ունենալու մեջ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Շաբաթ օրը նահանգի կենտրոնական Կունդուզ քաղաքում 500 ցուցարարների ամբոխը փորձում էր գրոհով վերցնել ՄԱԿ-ի առաքելության նստավայրը: Պահապանները կրակ էին բացել ամբոխի վրա: Այդ ընդհարման հետևանքով 5 մարդ զոհվեց, ևս  66-ը վիրավորվել էին,  ներառյալ ոստիկանները: Այդ ամեն ինչի պատճառը ամերիկյան զինծառայողների գործողություններն էին, որոնք Քաբուլի մոտ` Բագրամի հենակետում,  մի քանի օրինակ ղուրան էին այրել:

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply