“ԲԵԼԱԶ” ինքնաթափը գլորվել է, 56-ամյա վարորդը`մահացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 26, 2012 20:03

Այսօր, ժամը  16.20-ին  ԱԻՆ հատուկ լեռնափրկարարական ծառայության  տնօրենից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.40֊-ի սահմաններում  “Զանգեզուրի պղնձամոլիբդենայւն կոմբինատ” ՓԲԸ֊-ի  լեռնային արտադրամասի դատարկ ապարի թափուկավայրում  տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում “ԲԵԼԱԶ” մակնիշի ինքնաթափը բեռնաթափման ժամանակ գլորվել է, ինչի հետևանքով վարորդը,  1956 թ. ծնված Առուստամ Առուստամյանը (Քաջարան քաղաքի  բնակիչ) տեղում մահացել է:

Դիտվել է 1982 անգամ:
Print Friendly

Leave a Reply