Իրանը հրաժարվել է նավթ վաճառել Հունաստանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2012 17:05

Այսօր Իրանը հրաժարվել է Հունաստանին վաճառել 500 հազար բարել նավթ: Այդ մասին հաղորդում է Ֆարս գործակալությունը: Իսլամական հանրապետության նավթի նախարարությունը դեռ չի մեկնաբանել կատարվածը

«Հունական նավթային տանկերները, նավթի համար  հասնելով իրանյան նավահանգիստներ, ստիպված էին դատարկ ետ վերադառնալ: Քանի որ Իրանը հրաժարվել է Աթենքի հետ գործարքից », — գործակալությանը մեջբերում  է  ИТАР-ТАСС –ը:

Ավելի վաղ հայտնի էր, որ Իրանը դադարեցրել է նավթ մատակարարել բրիտանական և ֆրանսիական   ընկերություններին:   « Նավթի հումքի արտահանումը  բրիտանական և ֆրանսիական   ընկերություններին  դադարեցված է: Մենք այն կվաճառենք ուրիշ գնորդների », — հայտարարել է  ԻԻՀ նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալիրեզա Նիկզադը:

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply