Եգիպտոսում դատում են հկ-ների աշխատակիցներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2012 16:33

Եգիպտոսում սպսվում է մի աղմկոտ դատավարություն ոչ կառավարական կազմակերպությունների անդամների նկատմամբ: Կահիրեի դատարանի առաջ կկանգնի  43 մարդ, այդ թվում   ԱՄՆ-ի  16 քաղաքացի, ինչպես նաև Գերմանիայից, Սերբիայից, Հորդանանից, Պաղեստինից եկածներ  և մի քանի տեղացի, հաղորդում է “Россия 2 4” հեռուստաալիքը:

Հետաքննությունը սկսել է անցյալ տարի հոկտեմբերին: Այն ժամանակ  17 կազմակերպությունների գրասենյակներում կատարվեցին խուզարկություններ, որից հետո մի քանի տասնյակ արտասահմանյան քաղաքացիների արգելեցին դուրս գալ երկրից:  Պետք է նշել, որ այդ ցուցակում է հայտնվել ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարի որդին ` Սեմ Լահուդը:

Հետաքննությունը պարզել է, որ ոչ կառավարական կազմակերպությունները Եգիպտոսում  անօրինական են գործել,         մասնավորապես  կապեր են ունեցել ԱՄՆ-ի դեսպանատան հետ: Նրանք դիվանագետներին ներկայացրել են Եգիպտոսում կատարված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները: Բացի  այդ,  կազմակերպությունները  միայն  2011 թվականին ստացել 50 միլիոն դոլարի արտասահմանյան օգնություն: Մեղավոր ճանաչելու դեպքում նրանց սպառնում է մինչև հինգ տարի ազատազրկում:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply