Ադրբեջանի ԱԳ նախարար. «Հայ-թուրքական սահմանի բացումը հակասում է Ադրբեջանի շահերին»

Օրվա լուր | | September 29, 2009 16:13

Էլման Մամեդյարով«Ներկա պայմաններում հայ-թուքրական սահմանի բացումը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «day.az»-ին տված հարցազրույցում:

Մամեդյարովը նշել է, որ Թուրքիան հայ-թուրքական սահմանը փակել է 1993-ին` հայկական զորքերի Քարվաճառ մտնելուց հետո: «Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ սահմանի բացման և Ղարաբաղի հարցի կարգավորման հարցերը փոխկապակցված են»,- ասել է Մամեդյարովը` հավելելով, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, մինչև ԼՂ տարածքները չհանձնվեն Ադրբեջանին:

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply