Իսպանիայում դատում են թագավորի փասային

Օրվա լուր | | February 25, 2012 18:11

Իսպանիայում սկսվել է Խուան Կարլոս I թագավորի փեսա` Պալմա դե Մայորկայի հերցոգ Նյակի Ուրդագարինի դատավարությունը: Նրան մեղադրում են խարդախության մեջ:

44-ամյա հերցոգը Բալեարյան կղզիներ` դատավարության է ժամանել ԱՄՆ-ից: Նա հայտարարում է, որ անմեղ է:

Դատախազությունը թագավորի դստեր ամուսնուն` հանդբոլի ազգային հավաքականի նախկին խաղացողին մեղադրում է  քաղաքացիներից նրա բարեգործական հիմնադրամ փոխանցված բարեգործական նվիրվատվությունների ոչ նպատակային օգտագործման համար: Խոսքը ավելի քան 2 մլն եվրոյի գումարի մասին է:

Դատարանի շենքի մոտ հավաքված է մոտ 200 մարդ, որոնք պահանջում են թագավորի փեսայից վերադարձնել իրենց գումարները:

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply