Բժշկական ապահովագրությունը հասանելի կլինի սոցիալական փաթեթի աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 25, 2012 15:53

Ապահովագրական ընկերությունները ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցներին ներկայացրին սոցիալական փաթեթի շրջանակում կազմված բժշկական ապահովագրության մասին առաջարկները փետրվարի 25-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ բժշկական ապահովագրությունը սոցիալական փաթեթի չորս ուղղություններից մեկն է, որը աշխատողների համար նախատեսում է պարտադիր բազային ծածկույթ` 52 հազար դրամի չափով:

 «Ապահովագրական գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 3 միլիոն 800 հազար դրամ: Գումարի շրջանակներում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի սուր, անհետաձգելի և պլանային մի շարք բժշկական ծառայություններ»,-ասաց Գաբրիելյանը: Ապահովագրական ընկերությունների միության նախագահ ԱՆդրանիկ Օհանջանյանն ավելացրեց, որ թվով յոթ ապահովագրական ընկերությունները միասնական փաթեթ եններկայացրել: «Փաթեթը ներառում է հիմնական ծախսատարոլորտները` հիվանդանոցային բուժօգնություն, որի մեջ մտնում է թերապևտիկ բուժում պահանջող հիվանդություներ, վնասվածքների, էլեկտրահարությունների, այրվածքների բուժում, ինչպես նաև վիրաբուժական բուժում պահանջող հիվանդություններ` նյարդավիրաբուժական, սրտիվիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում»,- ասաց Օհանջանյանը: Նա նշեց, որ աշխատակիցը կարող է ընտրել ապահովագրականընկերությունների կողմից առաջարկվող առավել լայն ծառայությունների փաթեթ`ամբուլատոր ծառայություններ, ատամնաբուժություն: Բժշկական ապահովագրության ծառայությունից կարող են օգտվել ինչպես սոցիալական փաթեթիշահառու հանդիսացող աշխատակիցները, այնպես էլ նրանց անմիջականընտանիքի անդամները` ամուսինը և մինչև 27 տարեկան չամուսնացած համատեղ բնակվող երեխաները: Յուրաքանչյուր աշխատակցի համար սոցիալականփաթեթով նախատեսված գումարը կազմում է 132 հազար դրամ`  տարեկանկտրվածքով:

 

Դիտվել է 1502 անգամ:
Print Friendly

Leave a Reply