Չեխահայերը հակահարված են տվել ադրբեջանիցներին Խոջալուի հիշատակի միջոցառմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 25, 2012 15:35

Ադրբեջանի դեսպանությունը Պրահայի հրապարակներից մեկում կազմակերպել էր  Խոջալուի դեպքերի 20-ամյա տարելիցին հիշատակին նվիրված միջոցառում` փետրվարի 24-ին: Միջոցառման նպատակն է եղել քարոզել Խոջալիուի իրադարձությունների ադրբեջանական պաշտոնական տեսակետը:

«Արմենպրես»-ը փոխանցում է, որ միջոցառումը սկսելուն պես հայ համայքի մի քանի ներկայացուցիչներ սկսել են վրանի կողքին անցորդներին բաժանել Չեխիայում չեխերենով պատրաստված ադրբեջանական կեղծիքը մերկացնող թռուցիկներ եւ «Խոջալու. քարոզչություն ողբերգության միջոցով» անգլերեն բրոշյուրը: Հայ համայնքի ակտիվիստները ադրբեջանցիների համար անսպասելի կերպով մտել են վրան եւ նշված նյութերը բաժանել նաեւ այնտեղ, այդ թվում` միջոցառման կազմակերպիչներին եւ լուսանկարել: Խուճապահար եղած ադրբեջանցիներին նրանք բարձրաձայն ներկայացրել են Խոջալուի ողբերգության վերաբերյալ ճշմարտությունը:

Ընհանուր առմամբ` հայերի կողմից բաժանվել է շուրջ 300 թռուցիկ եւ 50 բրոշյուր:

Ժամը 17:00-ի սահմաններում միջոցառման են ժամանել Չեխիայում Ադրբեջանի  եւ Թուրքիայի դեսպանները: Ադրբեջանի դեսպանի ելույթը հանկարծակիորեն խանգարվել է միջոցառման կողքով անցնող կրիշնայականների թափորի թմբուկների բարձր ձայնով եւ բարձրախոսներից հնչող երգեցողությամբ:  

Միջոցառման կուլմինացիոն պահին մասնակցել է մինչև 40-50 ադրբեջանցի:

Միջոցառումը կազմակերպվել է Չեխիայում Ադրբեջանի դեսպանության, ադրբեջանաչեխական միության  կողմից:

 

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply