ATV-ի “հաղորդավար” Մհեր Բաղդասարյանը կարծես իրեն գտավ “GLAՄՈՒՌ” վիպակում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 25, 2012 15:22

Այս անհեթեթ արարածը ATV-ի “Փոփ հանրագիտարան” հաղորդման մեջ իմ գիրքն անվանեց տխմարություն: Նախ նա զանգեց և շատ նորմալ ձևով ինձ կանչեց հաղորդման հյուր, ես էլ մեծ սիրով գնացի, առանց մտածելու, որ իմ թիկունքում դավադրություն են կազմակերպելու: Ինձ տվեցին մի քանի շարքային հարց և պահանջեցին, որ պատասխանեմ շատ կարճ և չծավալվեմ, քանի որ հետո մոնտաժով կկտրեն և եթեր չեն տա: Միայն հարցազրույցը նկարահանելուց հետո ասաց, որ գրքիս վատ են անդրադառնալու հաղորդման մեջ և քանի որ  ինքս շատ նորմալ եմ վերաբերվում առողջ քննադատությանը, ասացի, որ խնդիր չկա, առանց մտածելու, որ դա կլինի վիրավորանքի ձևով:

Իմ վիպակը անդրադարձ է Անժելա Սարգսյանի ամիսներ առաջ տեղի ունեցած սեքս-սկանդալին, այսինքն գրված է այդ պատմության մոտիվներով և շատ սուր քննադատության է արժանացնում հայկական շոու-բիզնեսի և կեղծ գլամուրի ներկայացուցիչներին: Իզուչ չէ, որ այն վերնագրված է “GLAՄՈՒՌ”: Այն մեծամասամբ իրական կերպարների հիման վրա է գրված, որոնց հետ ես առնչվել եմ: Պարզապես հասկանալի պատճառներով անուններ չեն նշվում: Վիպակը շարադրված է նորմալ հայերենով, գրագետ, գուցե կան որոշակի ուղագրական սխալներ, որոնք մնացել են գրքի ոչ պրոֆեսիոնալ խմբագրման պատճառով, սակայն դա էլ իմ որոշումն է եղել, քանի որ ինքս ուզում էի անկեղծ ներկայացնել իմ ասելիքը և խմբագրելու ցանկություն չունեի:

Հավանաբար այս “հաղորդավարը” իրեն նույնպես ճանաչել է վիպակի մեջ, այդ իսկ պատճառով այդքան չարացած էր հեղինակի դեմ: Սակայն պետք է ասեմ, որ ես նրան երբեք չեմ ճանաչել, մինչ այս հաղորդմանը հյուրընկալվելը: Եվ եթե նա ունենար տղամարդկություն, ապա կընդուներ գրքիս վերջում իմ կողմից նետված մարտահրավերը, կամ էլ բանավեճի տեսքով կանցկացներ հարցազրույցի այդ հատվածը, ինձ էլ հնարավորություն տալով հակադարձել իր իրական տխմար կերպարին:

Բոլոր նրանք ովքեր կցանկանան համոզվել ասածներիս ճշմարտացիության մեջ, կարող են ընդամենը մեկ ժամ հատկացնել և կարդալ 50 էջից էլ պակաս ծավալ ունեցող վիպակը: Ասեմ նաև, որ “GLAՄՈՒՌ”-ը շատ են հավանել այնպիսի հանրահայտ անձինք, ինչպիսիք են Գուժ Մանուկյանը, Լուիզա Ղամբարյանը, Աննա Պանին, Աննա Դավթյանը, Արթուրո Սայանը և ըստ որոշ տեղեկությունների անգամ Գայանե Ասլամազյանը: Բոլոր արձագանքները դրական են և ինձ գովում են համարձակության, սուր հումորի և լավ շարադրանքի համար:

Ցավալի է, որ մեր օրերում եթեր դուրս գալու, մարդկանց և նրանց գործերին գնահատականներ տալու հնարավորություն են ստանում կուլտուրայից զուրկ, միանգամայն գռեհիկ և նենգ  անձնավորություններ, որոնք կյանքում հասարակության համար որևէ օգտակար գործ չեն արել, այլ միայն  վնաս են պատճառում իրենց էժանագին հաղորդումներով: Նման գռեհիկ մարդիկ եթերում գովաբանում են իրենց նմաններին:

Տիգրան Նալչաջյան

 

 

Դիտվել է 1856 անգամ:
Print Friendly

Leave a Reply