Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 200 խախտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 25, 2012 14:41

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 200 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ, արձակվել է ավելի քան  900  կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին համարժեք պատասխանելուց և պատասխան քայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply