Հայաստանի դահուկավազորդների անփառունակ մրցելույթները Էրզրումում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 25, 2012 13:52

 Էրզրումում ընթացող դահուկավազքի աշխարհի պատանեկան 7 երիտասարդական առաջնությունում անհաջող մրցելույթ ունեցավ  աշոցքցի Սերգեյ Միքայելյանը:
Պատանիների   սկեյթլոն մրցաձևում (10 կմ դասական և 10 կմ ազատ ոճով դահուկավազք) 20-ամյա մարզիկը չկարողացավ հատել վերջնագիծը։ Իսկ Թադևոս Պողոսյանը 80 դահուկորդների պայքարում ցույց տվեց 73-րդ արդյունքը։ Երիտասարդների  15 կմ դասական ոճով դահուկավազքում Արթուր Եղոյանը 58-րդն է, իսկ Մյասնիկ Ղարիբյանը 68-րդ արդյունքով եզրափակել է մրցաշարային աղյուսակը։ Աղջիկների սքեյթլոն մրցաձեւում (5-ական կմ դասական և ազատ ոճով մրցավազք) Կատյա Գալստյանը 61 մասնակիցների պայքարում 59-րդն էր։

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply