Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 25, 2012 12:21

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: 

«Սիրելի՛ տիկին Մկրտչյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ի դեմս Ձեզ՝ մեր ողջ ժողովուրդը ճանաչում է հայ երգարվեստի փայլուն ներկայացուցչի և մշակույթի երախտավորի: Տասնամյակներ շարունակ Հայաստանի և աշխարհի ամենատարբեր բեմերում Ձեր ինքնատիպ մեկնաբանություններով Դուք հնչեցրել եք հայ երգը և արժանիորեն վաստակել բարձր հեղինակություն և լայն ժողովրդականություն:

Ձեր գործընկերների հետ Դուք նոր դարաշրջան եք բացել հայ երգարվեստի պատմության մեջ և նոր աստիճանի բարձրացրել մեր երաժշտական մշակույթը»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

Հանրապետության ղեկավարի խոսքով, գնահատելի է նաև Ռաիսա Մկրտչյանի մանկավարժական գործունեությունը, ճշմարիտ մշակույթի լավագույն ավանդույթները նոր սերնդին փոխանցելու առաքելությունը, որը նա կատարել ու կատարում է պատվով:

 

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply