Թուրքիայում ամբարտակ է պայթել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2012 12:09

Երեկ` փետրվարի 24-ին Թուրքիայի Ադանա նահանգի Գյոքդերե ամբարտակում վթար է եղել: Պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, 10-ն անհետ կորած են համարվում:

Միջադեպը տեղի է ունեցել ամբարտակի հիմքի մոտ գտնվող ջրատար թունելում: Պայթյունի պահին թունելում 10 բանվոր է եղել, նրանց ճակատագիրն անհայտ է:

Դեպքի վայրում աշխատում է փրկարարական ջոկատ` ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ: Ընդամենը ամբարտակի շինարարությանը մասնակցել է 300 մարդ, իսկ արտակարգ իրավիճակի պահին աշխատել է 25 մարդ: Պայթյունի պատճառները ներկայումս պարզվում են:

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply