Նիգերիայում գրոհայինները հարձակվել են բանտի եւ ոստիկանական բաժանմունքի վրա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 25, 2012 11:50
Նիգերիայի Գոմբա քաղաքում զինված հարձակում է իրականացվել բանտի և ոստիկանական բաժանմունքի վրա, զոհվել է առնվազն 4 մարդ:
Գրոհայիններն սկզբում գործի են դրել պայթուցիկ սարք, իսկ հետո կրակ են բացել: Երկու ժամ տևած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են իրավապահ մարմինների մի քանի աշխատակիցներ:
Տեղական իշխանությունները ենթադրում են, որ հարձակումը կատարել են իսլամական արմատական «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինները: Այս մասին հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ահաբեկչություն էր իրականացվել Մայդուգուրի քաղաքի շուկայում, զոհվել էր մոտ 30 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
