ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 25, 2012 11:33

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 11.00ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղտեղ առկա է մերկասառույց:

Սելիմի լեռնանցքը փակ է միայն Գեղարքունիքի մարզի կողմից:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply