Խորտակված նավից դուրս բերված 17 տ գանձը վերադարձվել է Իսպանիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2012 11:23

17տ արծաթյան կոպեկները, որոնք դուրս էին բերվել XIX դարում խորտակված  նավից, ԱՄՆ-ից ուղարկվել են Իսպանիա: Իսպանիայի ՌՕՈՒ-ից 3 բեռնափոխադրող ինքնաթիռ, 564 հազար արծաթյա կոպեկներով Ֆլորիդայի օդային բազայից դուրս եկավ փետրվարի 24-ին: Ինքնաթիռների թռիչքին թռիչքագոտում  հետևում էին 20 իսպանացի դիվանագետ, այդ թվում` ԱՄՆ-ում  Իսպանիայի դեսպանը: Ենթադրվում է, որ երկու անգամ վերալիցքավորվելուց հետո  ինքնաթիռները տեղ կհասնեն 24 ժամից:

Ընդհանուր 17 տ քաշով դրամն ու այլ իրեր 2007-ին դուրս էին բերվել Ատլանտյան օվկանոսում խորտակված  “Նուեստրա Սենյորա դա լաս Մերսեդես” նավից` Odyssey Marine Exploration ընկերության շնորհիվ, որը մասնագիտացել է ծովի հատակում գանձ որոնելում: Odyssey Marine Exploration ընկերությունը հայտ էր ներկայացրել ողջ բեռի համար, սակայն հետագայում որոշվեց, որ այն պետք է վերադարձվի Իսպանիային:

Իսպանիայի մշակույթի նախարարությունը հայտնել է, որ ծովի հատակից դուրս բերված գանձը կդառնա ցուցանմուշ: Դրանք  վաճառելու ու վաճառքից գոյացած գումարով պետական պարտքերի մի մասը  մարելու հավանականությունը Իսպանիայի մշակույթի նախարարությունը կտրականապես բացառել է:

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply