Հաիթիի վարչապետը հրաժարական է տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2012 10:54

Հաիթիի վարչապետ Հարրի Կոննին ուրբաթ, փետրվարի 24-ին հրաժարական է տվել: Նա որոշել է հեռանալ պաշտոնից վերջերս իր և նախարարների կաբինետի անդամների տարաձայնությունների սրման պատճառով:

“Ես զգում եմ, որ պարտավոր եմ հրաժարական տալ”, ասում է նա նախագահ Միշել Մարտելիին  հղած  ուղերձում:

Կոնին վարչապետ է 2011-ից: Մինչ այդ պաշտոնում նշանակվելը, նա ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլլ Քլինթոնի ադմինիստրացիայի ղեկավարն էր, զբաղեցնում էր Հաիթիում ՄԱԿ-ի հատուկ դեսպանի պաշտոնը: Կոնիի պաշտոնաթողությունը  կարող է նոր քաղաքական ճգնաժամի հանգեցնել, որն իր հերթին կբարդացնի երկրում վերականգնողական ծրագրի իրագործումը  2 տարի առաջ կատարված ավերիչ երկրաշարժից հետո:

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply