ԿԺԴՀ-ն Հարավային Կորեային ու ԱՄՆ-ին սպառնացել է “սրբազան պատերազմով”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2012 10:36

ԿԺԴՀ-ը շաբաթ, փետրվարի 24-ին սպառնացել է “սրբազան պատերազմ” սկսել  ի պատասխան Դեղին ծովի վիճելի ջրերում  Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններ սկսելուն:

ԿԺԴՀ-ի  պաշտպանության պետական հանձնաժողովը նշել է , որ Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի գործողությունները գնահատում է  “պատերազմի անխոս  հայտարարում” ու “աններելի ռազմական հիսթերիա”:

Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի զորավարժությունները ԿԺԴՀ-ի ծովային սահմանի մոտ սկսվել են փետրվարի 20-ից: Այն ժամանակ Փխենյանը հայտարարեց, որ “դաժան” միջոցներ կձեռնարկի, եթե վիճելի ջրերում գեթ մեկ ռումբ հայտնվի, սակայն ոչ մի գործողություն այդ հայտարարությանը չհետևեց: ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան մտադիր են շարունակել համատեղ զորավարժությունները մինչև փետրվարի 27-ը: Հերթական փուլը տեղի է ունենալու մարտին:

 

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply